Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Գոյություն ունեն արդյո՞ք վամպիրներն իրականում

LIFE

Mediamonitor.am-ը գրում է.

Վամպիրների մասին լեգենդները այնքան հին են, որքան մարդկային պատկերացումը: Չնայած որ չկան հավաստի տեղեկություններ, որոնք կկարողանային հաստատել այդ մահաբեր էակների առաջացման ճշգրիտ դարաշրջանը, այնուամենայնիվ վամպիրները միշտ էլ կազմել են ֆոլկլորի մի մասը: Եվ նույնիսկ, երբ մարդկությունը հասել է ինտելեկտուալ նոր մակարդակի, նրանք միշտ էլ առկա են եղել մարդկանց գիտակցության մեջ գեղարվեստական պատկերների միջոցով, որոնք ստեղծվում են գրականության և կինոմատոգրաֆիայի ներկայացուցիչների կողմից: Ժամանակակից վամպիրը շատ առումներով գերազանցում է միֆերում և լեգենդներում գոյություն ունեցող իր վաղեմի եղբայրակիցներին, որոնք պատկերվում էին երկար ճիրաններով, չափազանց գունատ մաշկով և որոնք քնում էին դագաղներում:

Վամպիրներին շրջապատող առեղծվածային աշխարհը ավելի է գրգռում նրանց նկատմամբ հետաքրքրությունը: Բացի այդ, ի հայտ է եկել նոր կուլտ՝ վամպիրիզմը: Եվ որպես դրա հետևանք այսօր հավատը վամպիրների գոյության փաստի նկատմամբ ավելի մեծ է, քան երբևէ: Համացանցը ողողված է այնպիսի հարցերով, ինչպիսիք են՝ գոյություն ունեն արդյոք վամպիրներ իրական կյանքում, կան արդյոք վամպիրներ մեր շրջապատում, ով է իրականում վամպիր տեսել, որտեղ կարելի է վամպիր գտնել: Եվ հազարավոր մարդիկ փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները:

Իմաստ չունի հերքել վամպիրների գոյությունը, պարզապես պետք է հասկանալ, թե վամպիր ասելիս դուք ում նկատի ունեք:

Մեր շրջապատում կան մարդիկ, որոնք իրենց անվանում են իրական վամպիրներ՝ Սանգվինարներ: Սակայն Սանգվինարները վամպիրներ չեն: Նրանց գոյության համար պետք է արյուն, որից նրանք ստանում են կենսական էներգիա առանց որի նրանք թույլ են և հիվանդ: Նրանք կամ ծնվել են որպես վամպիր, կամ միջոցներ են փնտրում վամպիր դառնալու, քանի որ դա համարում են իրենց կոչումը: Դեռահասության տարիքում նրանք արյան սուր պակաս են զգում:

Ցավոք սրտի վամպիրների մասին տեղեկությունը բազմազան է և մասամբ հակասական: Վամպիրների մասին այսօրվա պատկերացումը ստեղծվել է ֆիլմերի և գեղարվեստական գրականության հիման վրա, որոնց հեղինակները դույզն ինչ պատկերացում չունեն նրանց մասին, ինչի հետևանքով էլ մենք ստացել ենք նրանց ֆանտազիայի պտուղները: Վամպիրները մարդիկ չեն, որոնք օժտված են գերունակություններով: Վամպիրները այլ էակներ են գերբնական աշխարհից, ընդ որում, նրանք այդ աշխարհի ամենահզոր էակները չեն: Վամպիրիզմը այդ էակների գոյության միջոցն է: Կան գոյության այլ միջոցներ և այլ էակներ: Մարդկային միտքը պարզապես ունակ չէ ընդունել և հասկանալ նյութական և հոգևոր աշխարհների գոյության բոլոր ձևերը: Իմանալով վամպիրների մասին գեթ մի փոքր տեղեկություն՝ մենք ընդամենը կարող ենք կուրորեն ենթադրել, թե ինչպիսին են այդ խորհրդավոր էակները:

Մարդկանց դաժան աշխարհը ատում և վախենում է վամպիրներից: Շատ հայտնի են ինկվիզիցիայի դեպքերը ոչ միայն կախարդների և վհուկների, այլ նաև վամպիրների նկատմամբ: Վամպիրների դեմ պայքարելու համար ստեղծվում էին մեծ կազմակերպություններ, բայց դրանից վամպիրները դառնում էին ավելի ուժեղ, խորամանկ, խելացի: Նրանք կերպարանափոխման իսկական վարպետներ են, այդ իսկ պատճառով հեշտությամբ դիմակավորվում են մարդկանց մեջ և շատ լավ գիտեն, թե որտեղ կարող են ինկվիզիցիայի ենթարկվել:

Վամպիրիզմի ֆենոմենը փորձել են բացատրել գիտնականներ, բժիշկներ, պատմաբաններ, բայց հանելուկն այդպես էլ դեռևս լուծում չի ստացել: Աշխարհում դեռևս շատ անհասկանալի, անբացատրելի երևույթներ կան և մնում է հավատալ և հուսալ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք վստահաբար ասել՝ վամպիրները գոյություն ունեն:

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship