Մանչեսթերում Հենրիխ Մխիթարյանը բնակվում է հյուրանոցում (լուսանկարներ)
PHOTOԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դեռ ապրում է Մանչեսթերի Lowry Hotel հյուրանոցում, տեղեկացնում էExpress-ը:
Մանչեսթերում Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանին հյուրընկալվել է նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Մխիթարյանը մոր հետ ճաշել է քաղաքի ռեստորաններից մեկում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար այս ամռանը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային»: Նախորդ հանգստյան օրերին նա նորամուտը նշեց Անգլիայի Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի 75-րդ րոպեին:



1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



