Բրազիլիայում ձերբակալվել է Բաքվում Եվրոպական խաղերի նախաձեռնող Պատրիկ Հիկին
SOCIETYԲրազիլիայում ձերբակալվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, 2015 թվականին Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման նախաձեռնող Պատրիկ Հիկին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին` նշելով, որ չինովնիկին ձերբակալել են Ռիոյի օլիմպիական խաղերի տոմսերի «անօրինական վաճառքի մասին հետաքննության շրջանակում»:
71-ամյա Հիկին կասկածվում է տոմսերն ավելի թանկ վաճառող երրորդ կողմին փոխանցելու մեջ: Բրազիլական մամուլի համաձայն` երբ ոստիկանները եկել են ձերբակալելու Հիկիին, նա փորձել էր փախչել:
Պատրիկ Հիկին նաեւ Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը Պատրիկ Հիկիի գաղափարն է եղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2015 թվականին Պատրիկ Հիկիին պարգեւատրել էր «Պատվո» շքանշանով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



