Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Հելսինկյան հանձնաժողովն անհանգստացած է Ադրբեջանում հանրաքվեին դեմ ակտիվիստների ձերբակալություններով

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանում կառավարությանը քննադատած ակտվիստների վերջին ձերբակալությունների հետ կապված հայտարարության մեջ անհանգստություն է հայտնել այդ երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ իշխանությունների սանձազերծած բռնությունների առնչությամբ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր էջում կառույցը գրել է. «Հանձնաժողովը խստորեն անհանգստացած է Ադրբեջանում հանրաքվեին դեմ հանդես եկողների նկատմամբ դաժան ճնշումներով»:

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը «Ադրբեջանի դեմոկրատիայի ակտ» նախագծի հեղինակն է: Այդ նախագծի պատրաստման նպատակը միջազգաին հանրության ուշադրության հրավիրումն է` անկախ լրագրողների, ընդդիմադիրների եւ քաղաքացիական հասարակության խմբերի ձայները Ադրբեջանի կառավարության կողմից լռեցնելուն ուղղված սիստեմատիկ ջանքերին: 

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորությունների էլ ավելի ընդլայմանն ուղղված հանրաքվեին դեմ ակտիվիստների ձերբակալություններով անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը եւ Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպությունը եւս:

«ԱՊԱ» լրատվական գործակալությանը, հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը, հաղորդել է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել «ազատ արձակել իրենց իրավունքները կատարելու ժամանակ ձերբակալված անձանց, հարգել սեփական քաղաքացիների ազատությունը»:

Amnesty International-ը օգոստոսի 16-ին հրապարակված հայտարարության մեջ դատապարտել է Ադրբեջանում վերջին օրերին REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման երեք ակտիվիստների` Նաթիգ Ջաֆարլիի, Էլշան Գասըմովի եւ Թողրուլ Իսմայիլովի ձերբակալությունները:«Քաղաքական ակտիվիստների վերջին երեք ձերբակալությունները երկրում արտահայտվելու եւ միավորվելու հիմնարար ազատությունների ապահովման նկատմամբ իշխանության մարմինների հետեւողական դաժան վերաբերմունքի ցուցանիշն է», -ընդգծվում է հայտարարության մեջ: 

Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով տարածաշջանային մենեջեր Անե Բոնդեն այդ առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները քննադատ ակտիվիստներին ձերբակալում է սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի շեմին, ինչի նպատակը « հիմնարար մարդու իրավունքներից եւ ազատություններից քաղաքացիների օգտվելու հնարավորությունները նեղացնելն ու նրանց լռեցնելն է»:

Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնք բացահայտ ուղղված են Ադրբեջանի նախագահի առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը: 

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ այդպիսով Ալիեւը կայծակնային արագությամբ, առանց համաժողովրդական քննարկման, ցանկանում է կյանքի կոչել սեփական լիազորություններն ընդլայնող հանրաքվեն, իսկ Ադրբեջանի սահմանադրական դատարանը «այո» է ասել երկրում Ալիեւների միապետության օրինականցմանը:

Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում, որոնց անձամբ նշանակելու է երկրի նախագահն առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ:Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի:

Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստ ելն է, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ «այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends