Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Սե՞ր, թե կախվածություն

LIFE

Shabat.am-ը գրում է.

Այս թեման անտարբեր չի թողնում ոչ ոքի, հատկապես կանանց: Այն պահանջում է պարզություն և անկեղծություն սեփական անձի նկատմամբ: Միմյանց սիրող զույգերի «նորմալ» հարաբերութունների մասին շատ համոզմունքներ մեզ մոտ ձևավորվում են դեռևս վաղ հասակից: Հաճախ երգերում, հայտնի մարդկանց հարցազրույցներում, գրական ստեղծագործություններում (հատկապես պոեզիայում), անգամ գովազդում կարելի է լսել այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «Ես առանց քեզ չեմ կարող», «Դու իմ կյանքն ես», «Առանց քեզ ես կմահանամ», «Դու ինձ պետք ես օդի պես» և այլն: Եվ շատերն այս նախադասություններն ընկալում են որպես «իրական սիրո» չափանիշ և երազում՝ «ա՛յ թե ես էլ հանդիպեի մեկին, ով ինձ նման կերպ կվերաբերվեր»: Դեպի հասունություն և ինքնուրույնություն ուղղորդող հոգեբանության տեսանկյունից նման արտահայտություններն անվստահություն են ներշնչում՝ ուրիշ մարդուց կախվածության տանող հարաբերությունների հնարավոր զարգացման առումով: Եթե Դուք սովոր եք Ձեր սերն արտահայտել այս կերպ, ապա ուշադրություն դարձրեք, թե արդյո՞ք նույն կերպ են հնչում «Ես չեմ կարող առանց քեզ» և «Ես ցանկանում եմ քեզ հետ լինել» արտահայտությունները,-փոխանցում է harmonia.am-ը:

Բարձրաձայն կամ մտքում արտասանեք դրանք և ուշադրություն դարձրեք դրանց հանդեպ Ձեր ռեակցիային: Դրանցից որի՞ հետ եք համաձայն: Որի՞ հանդեպ եք կասկած կամ անվստահություն զգում: Որի՞ հետ եք ցանկանում վիճել: Ժամանակն է մի քիչ զրուցել «կախվածություն» հասկացության մասին: Իրական կամ առաջնային կախվածությունը մարդուն կապում է մի բանի հետ, ինչը գտնվում է նրանից դուրս և առանց որի նրա գոյությունը դատապարտված է մահվան: Օրինակ՝ Դուք չեք կարող ապրել առանց թթվածնի, ջրի, սննդի, առանց որոշակի կենսական կարևոր օրգանների ինչպիսիք են՝ ուղեղը, թոքերը, լյարդը և այլն: Դուք իրոք կմահանաք, եթե Ձեզ զրկեն այդ ամենից: Դուք իսկապես կդադարեք գոյություն ունենալ: Իսկ այժմ, ինչպես ասում են, զգացե՛ք տարբերությունը. հոգեբանական կախվածությունը բնորոշվում է առանց այս կամ այն օբյեկտի գոյատևելու անհնարինության մեջ սուբյեկտիվ համոզվածությամբ: Եթե Դուք ցանկանում եք ասել «Ես չեմ կարողանում առանց…» և դա թթվածին, ջուր, սնունդ կամ օրգան չէ, ուրեմն Դուք կախվածության մեջ եք գտնվում տվյալ օբյեկտից կամ մարդուց: Դուք նրա հետ կապված եք այն պատրանքով, որ վերջինս ինչ-որ ուժի է տիրապետում, իր մեջ ունի մի որակ, որը չունեք Դուք: Պատրանք, որ նա Ձեզ երջանիկ է դարձնում, իսկ Ձեր կյանքը՝ լիարժեք: Այստեղ ծագում է տրամաբանական հարց. «Ստացվում է, որ Դուք ինքներդ ձեզնով չե՞ք կարող երջանիկ լինել, իսկ Ձեր կյանքը՝ լիարժեք»: Բացի այդ, ամեն մարդու չէ, որ հաճելի է գիտակցել, որ ինքը ինչ-որ մեկի, թեկուզ և շատ սիրելիի, կյանքի կենտրոնն է, ինչն ընկալվում է որպես ուրիշի երջանկության համար ստիպողական պատասխանատվություն:

Հավատացե՛ք՝ սկզբում դա ոգեշնչում է, սակայն աստիճանաբար դառնում անտանելի: Ձեր երջանկության և կյանքի լիարժեքության համար պատասխանատու եք միայն Դուք, այլ ոչ թե նա՝ ով ձեր կողքին է: Հաճախ մայրերը, առանց մտածելու, ասում են իրենց երեխաներին՝ «Դու իմ կյանքն ես»: Դա անկասկած իրենց սիրո արտացոլումն է: Սակայն հոգեբանության տեսանկյունից այս բառերը մոր վերաբերմունքը երեխայի հանդեպ բնորոշում են որպես կախվածություն: Իրականում եթե համարձակվենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել, ապա մոր կյանքում երեխայից բացի կան բազմաթիվ այլ հետաքրքրություններ ու հարաբերություններ: Այո՛, արժեքների համակարգում երեխան զբաղեցնում է առաջնային տեղ, սակայն Դուք կարող եք Ձեզ թույլ տալ սիրել երեխային՝ առանց նրանից կախված լինելու, եթե ասեք՝ «Ես քեզ սիրում եմ, դու ինձ համար շատ թանկ ես, դու ինձ համար կարևոր ես»: Սերը ենթադրում է կողքին լինելու, միասին գոյություն ունենալու ցանկություն և այդ ցանկության իրականացումից ստացվող հաճույք: Երբ ցանկանում ես ասել՝ «Ես ուզում եմ քեզ հետ լինել» և դրա հետ մեկտեղ ինքդ քեզ զգալ ամբողջական, ինքնաբավ, լիարժեք, առանձին և ինքնուրույն միավոր: Հաճախ կնոջ և տղամարդու միջև սերն առաջանում է սիրահարվածությունից, ինչն էլ, ըստ էության, հենց կախվածություն է: Եվ այն, թե կվերաճի՞ արդյոք սիրահարվածությունը սիրո, մեծ մասամբ որոշվում է նրանով, թե կանցնե՞ն արդյոք զուգընկերները կախվածության հարաբերություններից հավասարազորության հարաբերություններին: Սե՛ր Ձեզ և հարգանք մեկ մեկու հանդեպ:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network