«Ասպար Արմսը» զենքի արտադրությամբ զբաղվելու լիցենզիա կստանա
SOCIETY«Ասպար Արմս» ՍՊԸ-ին զենքի արտադրության համար համապատասխան լիցենզիա տրամադրելու հարցը վաղը կայանալիք կառավարության նիստին կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ասպար Արմս» ընկերությանը «Զենքի /քաղաքացիական զենքի եւ դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում եւ նորոգում/ արտադրության» լիցենզիան կտրվի երեք տարի ժամկետով:
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Նշենք, որ ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Ասպար Արմս» ընկերությունը ստեղծվել է 2006թ. հուլիսին, իսկ հիմնադիրներն էլ Արամ Ֆրանկյանն ու Վահե Շամիրյանն են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



