Էմիլի Ռատակովսկին ներկայացրել Է Միշել Օբամայի սիրած բրենդի նոր հավաքածուն
SOCIETYԱմերիկացի մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին մասնակցել Է Jason Wu բրենդի գովազդային արշավին: Ներկայացնելով մակնիշի նոր հավաքածուն՝ նա կեցվածք Է ընդունել ջարդված Cadillac-ի խորապատկերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Vogue-ին:
Մոդելը, որը հաճախ մերկ Է նկարահանվում, այս անգամ ներկայացել Է համեստ կերպարով. նա մի քանի կարճ շրջազգեստներ Է ցուցադրել աշնանային հավաքածուից: Ֆոտոսեսիայի հեղինակներն են՝ լուսանկարիչներ Իվենս վան Լամսվեերդեն եւ Վինուդ Մաթադինը:
Jason Wu բրենդի ներքո վաճառվում են կանանց համար նախատեսված հագուստներ եւ աքսեսուարներ. մակնիշը գրանցվել Է 2006 թվականին: Ընկերության ամենահայտնի երկրպագուներից մեկը ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



