Սկզբում կարծում էին, թե շունն ուղղակի գիշերում է հանգուցյալ տիրոջ գերեզմանի մոտ. բայց երբ նայեցի նրա փորած փոսից ներս` չհավատացին իրենց աչքերին (լուսանկարներ)
PHOTOBlognews.am-ը գրում է.
Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում էր այս լուսանկարը, որտեղ շունը փոս է փորել իր տիրոջ գերեզմանաքարի տակ և ապրում է այնտեղ։ Կենդանին բավական հյուծված տեսք ուներ։
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկը որոշեց հետաքննել այս դեպքը և հասավ Սերբիայի գերեզմանատներից մեկը, որտեղ էլ գտնվում էր շունը։ Բայց նայելով փոսի մեջ, նրանք անհավանական պատկերի ականատես եղան։
Կենդանին իրոք իր հագուցյալ տիրոջ գերեզմանաքարի տակ էր ապրում, բայց ներսում նա մենակ չէր, այլ իր 4 ձագերի հետ։ Կենդանին հաստատվել էր այդտեղ, հետո ձագ ունեցել ու դրանից հետո սկսվել էր նրա դաժան օրերը։ Կեր հայթհայթելը գերեզմանատանը անհնար էր, ձագերին թողնելը` ևս։
Կազմակերպության աշխատակցուհին շանն իր ձագերի հետ միասին կենդանիների համար նախատեսված կացարան տեղափոխեց, որտեղ նրանք արդեն վերականգնել են իրենց ուժերն ու ակտիվ կենսակերպ են վարում։