Բրազիլիան Վենեսուելայի նախագահի հրաժարականի կոչ է արել
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի ԱԳ նախարար Խոսե Սերրան կոչ է արել Վենեսուելայում հանրաքվե անցկացնել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով, հայտնում է Bloomberg-ը:
«Ամբողջ աշխարհում ժողովրդավար երկրները պետք է հանրաքվե անցկացնելու պահանջով հանդես գան»,- ասված է Սերրայի հայտարարության մեջ:
Նախարարի խոսքով՝ Վենեսուելայի գործող նախագահը երկրին «ավտորիտար» ռեժիմ է պարտադրում: Սերրան այդպիսով մեկնաբանել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Վենեսուելայում ընտրական հանձնաժողովը մերժել է տեղի ընդդիմության առաջարկը այս տարի նախագահին վստահություն հայտնելու հանրաքվեի հարցով: Եթե Մադուրոն հրաժարական տա 2017-ին, նրա պաշտոնը կզբաղեցնի ներկայիս փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիսը, որը պաշտպանում է Մադուրոյի քաղաքական գիծը եւ նրա կուսակիցն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



