Լրատվամիջոցները մանրամասներ են պատմել Իրանին ԱՄՆ-ի կողմից 400 մլն դոլար վճարելու մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն Իրանին 400 մլն դոլար է փոխանցել այս տարվա հունվարին՝ այն բանից հետո, երբ երեք ազատված ամերիկացիներին տեղափոխող օդանավը մեկնել էր Թեհրանից, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ առկա տեղեկությունների՝ վճարումը հանգամանորեն պլանավորված փոխանակում է եղել մի քանի ամերիկացի բանտարկյալների ազատելու համար, որոնց պահում էին Իրանում:
WSJ-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ տարբեր արժույթներով կանխիկ գումարը եղել է Ժնեւում: Թեհրանից Շվեյցարիա էր մեկնել Iran Air ավիաընկերության օդանավը, եւ երբ Շվեյցարիայի ՌՕՈւ օդանավը երեք ամերիկացիների հետ միասին հունվարի 17-ին եկնել էր Թեհրանից, ամերիկացի պաշտոնյաները փոխանցել էին գումարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



