Սերը հաղթահարում է բոլոր արգելքները. Կաթվածահար հարսնացուն ոտքի է կանգնել և քայլել դեպի խորանը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հարսանիքի ամենահուզիչ պահերից մեկը այն է, երբ հարսնացուի հայրը նրան տանում է եկեղեցու խորանը։ Իսկ եթե հարսնացուն 8 տարի գամված է եղել հաշմանդամի սայլակին, բայց կարողացել է ոտքի կանգնել և քայլելով անցնել այդ ճանապարհը, ապա այդ զգացումները ուղղակի անհնար է նկարագրել։
25-ամյա Ժակուի Գոնչերի պատմությունը ցնցել է ողջ աշխարհը։
Աղջիկը ողնաշարի վնասվածք է ստացել 17 տարեկանում և այդ ժամանակից նա գանված էր հաշմանդամի սայլակին։ Բժիշկները վախենում էին, որ նա երբեք այլևս չի կարողանա քայլել։ Սակայն դեպքից մեկուկես տարի անց աղջիկը արդեն ոտքի էր կանգնում, բայց չէր կարողանում քայլ անել։
Հետագա 7 տարիները նրա համար հուսահատության տարիներ էին։ Մարզումները արդյունք չտվեցին և նա շարունակում էր հուսալ, որ մի գեղեցիկ օր կքայլի։
Այդ օրը եկավ հարսանեկան օրվա հետ միասին։ Հարսանիքից մեկ տարի առաջ Ժակուին որոշել էր, որ ինքնուրույն է քայլելու դեպի եկեղեցու խորանը և պարելու է իր առաջին պարը։ Մեկ տարվա ֆիզիոթերապիան և մարզումները անարդյունք չանցան և աղջիկը կարողացավ իմ կատար ածել իր երազանքը։
Իր ամուսնության օրը նա կանգնեց և բոլորի ապշած և փեսացուի հուզված հայացքների ներքո քայլեց դեպի խորանը։ Եվ եղավ պարը, այնպիսին, ինչպիսին նա տեսել էր երազում վերջին ութ տարիներին։