Սննդակարգ, որը ձեզ կօգնի ավելի լավ աշխատել
PHOTOԴուք փորձում եք անել ամեն ինչ, որպեսզի աշխատավայրում պաշտոնի բարձրացու՞մ ստանաք: Ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է, որ վերանայեք ձեր սննդակարգը:
Մասնագետներն ասում են, որ որոշակի սննդամթերքներ կարող են օգնել մեզ ավելի լավ աշխատել՝ ավելի կենտրոնացված դարձնել, բարելավել հիշողությունն ու արդյունավետությունը:
Մեր ուղեղը կշռում է մոտ 1.4 կգ, սակայն այն օգտագործում է մեր օրական ստացած կալորիաների 20%-ը: Ուղեղի առողջությանն ուղղված սննդակարգը շատ կարևոր է հիշողությունը բարելավելու, սուր միտք, ինչպես նաև աշխույժ տրամադրություն ունենալու համար:
Ուստի մենք ձեզ կներկայացնենք սննդամթերքներ, որոնք կարող են օգնել ձեզ արդյունավետ աշխատել:
Կենտրոնացված աշխատելու համար անհրաժեշտ է, որ ինֆորմացիան ուղեղի բջիջներով ազատ հոսք ունենա: Այդ բջիջները թթվածնի կարիք ունեն, որպեսզի կարողանան լավ աշխատել և պատասխան ինֆորմացիա ուղարկեն: Իսկ ուղեղին թթվածին մատակարարում է արյան շաքարը:
Օմեգա-3 ճարպը (այն հանդիպում է ձկան, ինչպես նաև ընկույզի, դդումի և վուշի սերմերի մեջ) օգնում է կառուցել և պահպանել միելինը: Սա է պատճառը, որ ձկան յուղով հավելումները խթանում են երեխաների գլխուղեղի լավ աշխատանքին, չնայած, որ որոշ հետազոտությունների արդյունքներ պնդում են, որ դա մի փոքր վիճաբանական հարց է:
Խորհուրդ. Ամեն օր 3 անգամ սնվելով և առավոտյան ընկույզ ուտելով՝ դուք ավելի կենտրոնացված կլինեք:
Սննդամթերքներ, որոնք բարձրացնում են տրամադրությունը
Մեր զգացմունքները բոլոր մտավոր աշխատանքների նման ներառում է ուղեղի բջիջների էլեկտրական իմպուլսների խելահեղ փոխանակում:
Ինֆորմացիան մեր բջիջները տեղափոխում են նեյրոմեդիատրերի միջոցով և վերջիններս շատ կարևոր դեր են խաղում մեր տրամադրության բարձրացման մեջ:
Ամենագլխավոր նեյրոմեդիատորներից է դոպամինը, որ մեզ տալիս է լավ զգալու ազդանշանը: Դոպամինի բարձր մակարդակը մեզ տալիս է խանդավառություն, եռանդ և հաճույք: Իսկ դոպամինի իջնող մակարդակը մեզ տալիս է դատարկության զգացողություն, նյարդայնություն և ձանձրույթ:
Դոպամինի մակարդակը բարձրացնելու համար պետք է ուտել ճակնդեղ, լոբի, նուշ, ձու և հացահատիկ:
Սակայն եթե դուք ցանկանում եք ավելի արագ արդյուքն ստանալ, ուրեմն ձեզ օգնության կգա շոկոլադը, որը միանգամից բարձրացնում է դոպամինի մակարդակը: Պատճառն այն է, որ շոկոլադն ունի անանդամիդ, որը ճարպային մոլեկուլ է և նման է մարիխուանայի մեջ հանդիպող նյութին:
Խորհուրդ. Նախաճաշին կերեք խոզի միս և ձու, որպեսզի օրվա ընթացքում լավ և աշխույժ տրամադրություն ունենաք: Նուշը և լոբին նույնպես կարող են լավ նախաճաշ լինել: Ինչպես նաև շատ կօգնի կեսօրին մուգ շոկոլադը:
Ըմպելիքներ, որոնք կօգնեն կենտրոնանալ
Կաֆեինը դասական միջոց է չքնելու համար, սակայն գոյություն ունի այն ճիշտ խմելու արվեստ:
Կաֆեինը կարող է օգնել ձեր ուղեղի բջիջներին ավելի ակտիվ լինել և շատ էներգիա տալ, սակայն այն նաև կարող է ձեզ նյարդային դարձնել: Ուստի ցանկալի է խմել էսպրեսսո:
Խորհուրդ. Մեկ բաժակ էսպրեսսոն ձեզ ավելի կսթափեցնի, սակայն երկու բաժակը ձեզ ավելի կընկճի և կթմրեցնի:
Սննդամթերքներ, որ բարելավում են հիշողությունը
Մեր հիշելու կարողությունը կախված է նրանից, թե ինչքան նոր կապեր են ստեղծում մեր ուղեղի բջիջները: Իսկ բջիջներն այդ գործն ավելի լավ են անում, երբ նրանց խթանում են էմոցիոնալ և ինտելեկտուալ առումներով:
Գոյություն ունի ացետիլքոլին կոչվող նյութ, որը մեր ուղեղի բջիջները զգոն են պահում:
Այդ նյութը կազմված է քոլինից, որը առկա է ձվի, լյարդի և սոյայի հատիկների մեջ:
Կաղամբը, բրոկոլին և ծաղկակաղամբը, նույնպես օգնում են լավ հիշողություն ունենալ:
Խորհուրդ. Ձեր սննդակարգի մեջ անպայման ձու մտցրեք: Այն շատ կարևոր է և կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր հիշողության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: