Վիետնամում սպանել են նահանգներից մեկի ղեկավարությանը
INTERNATIONAL NEWSՎիետնամական Ենբայ նահանգի բնապահպանական գերատեսչության ղեկավարը գնդակահարել է շրջանային երկու ղեկավարի, հայտնում է Ասոշեյթեդ Պրեսսը:
Հաղորդվում է, որ Կոմունիստական կուսակցության տեղական կազմակերպության ղեկավարը, որը Վիետնամում ղեկավար դեր ունի, եւ նահանգի խորհրդարանի խոսնակը սպանվել են օրենսդիր մարմնի նիստից առաջ: Գործընկերներին գնդակահարած պաշտոնյան հետո ինքնասպան է եղել:
Միջադեպի հանգամանքների հետաքննություն է կատարվում: Վիետնամում հրաձգության հետ կապված հանցագործությունները հազվադեպ են, այնտեղ հրազենի խիստ հաշվարկ է գործում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



