Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Բաբայանը ԼՂՀ նախագահի հարցազրույցի խեղաթյուրումը համարում է Ադրբեջանի քարոզչության միջամտության արդյունք

SOCIETY

Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկն արդյունք է ադրբեջանական, միգուցե, նաև, թուրքական քարոզչական մեքենայի ակտիվ միջամտության:

Նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Փաստորեն, այստեղ հիբրիդային պատերազմի բաղադրամասեր են երևում: Սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից՝ համաշխարհային նշանակություն ունեցող  ամենակարևոր լրատվական միջոցները հատուկ ուշադրություն էին դարձրել Արցախին:

Բավականին հայտնի լրատվամիջոցներ Արցախի մասին տարբեր տեղեկություններ և նյութեր էին տպագրում: Այս գործընթացն արագացավ հատկապես քառօրյա պատերազմից հետո: Վերջերս արգեն տինական կարևորագույն հեռուստաընկերությունը շատ ծավալուն ռեպորտաժներ է նվիրել Արցախին: Ուկրաինական առաջատար հեռուստաալիքները ևս Արցախին անդրադառնում են:

Մենք դա տեսնում ենք Ռուսաստանում, ԱՄՆ-ում,  ֆրանսիական լրատվամիջոցներում: Իսկ վերջերս էլ Ֆրանսիայի խորհրդարանական թերթը Արցախի Հանրապետության նախագահի հետ հարցազրույցը տպագրել է իր կայքէջում, ինչը քաղաքական մեծ նվաճում է»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան չեն կարող համակերպվել այդ ամենի հետ, քանի որ ակնհայտ երևում է, որ նրանց խավիարային դիվանագիտության հնարքները տեղեկատվական դաշտում չեն աշխատում: 

«Նրանք հիմա որդեգրել են խորամանկ, նենգ քաղաքականություն, բայց պետք է նշել, որ որոշ արդյունքներ այն տվել է: Նրանց քարոզչության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ֆեյքերով, հայկական անունների տակ սկսել են փնովել այդ հարցազրույցը: Այդ ամենը հասնում է նաև աբսուրդի:

 
Օրինակ, տարբեր բառեր կոնտեքստից կտրում են, փոխզիջում բառը դարձնում են զ իջում, այն դեպքում, երբ նախագահն ասել է, որ զիջման վրա ընդհանրապես չի կարող կարգավորվել հակամարտությունը: Հիմա նրանք փորձում են օգտագործել հայկական միջավայրը, հորինված հայկական անունների տակ ինչ-որ ադրբեջանցիներ ստեր են տարածում:

Դժբախտաբար, որոշ հայկական ոչ ադեկվատ գաղափարների տեր մարդկանց են ներգրավել: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ իսկապես կապված են, թե պարզապես սկսել են այդ ալիքի վրա կեղտոտ հայհոյանքներով լի մի արշավ կազմակերպել»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Բաբայանը հավելեց, որ սրա հիմնական նպատակը նաև այն է, որ քառօրյա պատերազմում Ադրբեջանը, կրելով պարտություն, տալով բազմաթիվ զոհեր, հասկացավ, որ իր նյութական առավելությամբ չի կարող  հաղթել, քանի որ մեզ մոտ շատ ուժեղ է գաղափարախոսական բաղադրամասը:

«Հիմա Ադրբեջանը փորձ է կատարում հարված հասցնել այդ գաղափարախոսական բաղադրամասին, խարխլել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և մեր հայկական միջավայրում ստեղծել ոչ առողջ մթնոլորտ: Այս ամենը պետք է շատ լուրջ վերլուծվի և համապատասխան հետևություններ կատարվի, որովհետև նման արշավ առաջին անգամ է մեր իրականության մեջ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK