Ավտովթար Սյունիքում. հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ՝ Լիբանանի եւ ԱՄՆ քաղաքացիներ
SOCIETYՕգոստոսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի չպարզված պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 RS 757 պետհամարանիշով (վարորդ Պ. Հ.) ավտոմեքենային և դիմել փախուստի:
Լիբանանի Հանրապետության քաղաքացիներ Հ. Ա.-ն (ծնվ. 2002թ), Ն. Ա.-ն (ծնվ. 1999թ), Ս.-Կ. Ա.-ն (ծնվ. 1968թ), Ժ. Կ.-ն (ծնվ. 1954թ) և Ս. Է.-ն (ԱՄՆ քաղաքացի, ծնվ. 1962թ) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



