«Ալ Քաիդա»-ի մահապարտի պայթեցման հետևանքով եմենցի 4 զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSԵմենի հարավում գտնվող Աբյան նահանգում «Ալ Քաիդա» խմբավորման մահապարտ ահաբեկչի պայթեցման հետևանքով երկրի բանակի 4 զինծառայող է մահացել է, գրում է РИА Новости-ն:
«Մահացել է 4 զինվոր, մյուսները վնասվածքներ են ստացել»,- հայտնել է երկրի ռազմական կառույցների աղբյուրը:
Ահաբեկիչն իր մեքենայով բախվել է 2 ավտոմեքենաների, որոնք պատկանել են զինվորականների: Տրանսպորտային միջոցները կայանված են եղել ճանապարհին, որը միավորում է Լոդեր և Մոուդիա քաղաքները:
Ավելի վաղ նահանգում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, կառավարական զորքերը սկսել են հարձակումը գրոհայինների ուժերի դեմ: Դրանից առաջ նրանք գրոհայիններից ազատագրել էին Լոդեր և Մոուդիա քաղաքները` նրանց հետ մղելով դեպի լեռներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



