Մարիո Գոմեսը վերադարձավ Բունդեսլիգա
SPORTԳերմանիայի հավաքականի ու «Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»,- հայտնում է «գայլերի» պաշտոնական կայքը:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվել: Այսօր կկայանա 31-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը: Գերմանական թիմում Գոմեսը հանդես է գալու 33 համարի խաղաշապիկով:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողի տրանսֆերի դիմաց «Ֆիորենտինան» ստանալու է 7 միլիոն եվրո: «Վոլֆսբուրգը» որոշել է գերմանացուն ձեռք բերել այն բանից հետո, երբ խափանվել է «Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձայի տրանսֆերը:
Նախորդ մրցաշրջանում Գոմեսը վարձավճարով խաղում էր «Բեշիկթաշում», որտեղ խփած 27 գոլով դարձել է Թուրքիայի առաջնության լավագույն ռմբարկու: 31-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայից հեռացել էր 2013 թվականին: Մինչ այդ նա հանդես է եկել «Շտուտգարտի» ու «Բավարիայի» կազմում: