Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են աշխատում Կենդանակերպի նշանները

LIFE

Ջրհոս

Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են գտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ: Իրենք կարող են տարեց տարի փնտրել աշխատանքային հերթական ոլորտը՝ սեփական էգոն բավարարելու համար: Ջրհոսներին հատուկ է «ներշնչել» շրջապատին իրենց ճիշտ կարծիքը, այդ իսկ պատճառով էլ վեճն իրենց հետ անիմաստ է: Նրանք միշտ համարում են, որ ճիշտ են: Իրենց ուղեղում անընդմեջ հերթական մի պլան է հասունանում, որն իրականացնելը բավականին բարդ է, սակայն հնարավոր:

Ձկներ

Իրենք չեն ձգտում իշխանության, սակայն միշտ պատվավոր տեղում են, Ձկներին կարելի է կարևոր մի խնդիր վստահել, քանի որ նրանք համառորեն կգնան մինչև վերջ: Սովորել չեն սիրում, սակայն գիտեն իրենց գործը շատ լավ: Ձկների մոտ լավ զարգացած է ինտուիցիան, և հաջողության հասնելն իրենց համար միայն ժամանակի հարց է:

Ղեկավարներն իրենց գնահատում են, չէ՞ որ նրանք ամբողջությամբ տրվում են գործին: Ձկների համար գոյություն չունեն  հստակեցված աշխատանքային ժամեր։ Կարող են գործը տանել տուն, իսկ արձակուդի ժամանակ չեն անջատում հեռախոսը:

Խոյ

Կարիերայի առաջընթացի հարցում Խոյը չի սիրում միապաղաղություն և 09:00- 18:00 կարծրացած աշխատանքային գրաֆիկը: Նա փնտրում է այն հնարավորությունները, որտեղ կարող է ցույց տալ իր ամբողջ ներուժն ու տաղանդը: Խոյը հստակ գիտի, թե որ հարցերում է արհեստավարժ, իսկ որտեղ՝ ոչ, և նա բոլոր հնարավոր ճանապարհներով կփորձի օգտագործել միայն սեփական գիտելիքներն ու արժանիքները՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհին:

Ցուլ

Ցուլերն իրենց գործում միշտ արհեստավարժ են: Պրակտիկ միտքն ու «ոսկե ձեռքերը»  գերազանց համադրություն են: Նրանց չի վախեցնում ամենօրյա միապաղաղ աշխատանքը. նրանք կարևորում են արդյունքը:

Սեփական հաջողությունների բերկրանքը իրենց կարիերայի կարևորագույն խթանն է:

Երկվորյակներ

Միապաղաղությունը սպանում է Երկվոևյակների ստեղծագործական մտքի հոսքը, գողանում նրանց ֆիզիկական ուժը և ընկճախտի առաջին ցուցանիշն է հանդիսանում: Թեպետ Երկվորյակների ընկճախտն էլ ակնթարթային երևույթ է: Սակայն այս նշանն իր պահապան-հրեշտակն ունի՝ հաջողությունը միշտ իրենց հետ է, և ցանկացած գործում նրանք արհեստավարժ են դառնում: Սակայն միապաղաղությունը կրկին ձանձրացնում է իրենց, և Երկվորյակները «թթվածին» են փնտրում մեկ այլ վայրում: 

Խեցգետին

Խեցգետինները գերազանց աշխատակիցներ են, սակայն նրանց շատ զգույշ է պետք ղեկավարել: Նրանք  չեն սիրում ճնշումը և պետք է համոզված լինեն, որ կատարած աշխատանքը իզուր չէ: Միայն մոտիվացիան կարող է խրախուսել իրենց աշխատանքային պահերին: Նրանց կարելի վստահել աշխատանքի ողջ ընթացքը՝ նրանք կհանձնեն բոլոր նախագծերը ժամանակին և առանց որևիցե սխալի: Կարևոր է չխանգարել նրանց խորհուրդներով, քննադատաություններով կամ հուշումներով՝ դա միայն նյարդայնացնում է այս նշանի ներկայացուցիչներին:

Առյուծ

Հիմնականում Առյուծները ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում: Իրենց հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար Դուք պետք է ընդունեք, որ Առյուծ-ղեկավարն ամենատաղանդավոր, ստեղծարար, իմաստուն և ամենալավ ղեկավարն է աշխարհում: Նա պետք է տեսնի Ձեր աշխատասիրությունը, որպեսզի հասկանա, որ Դուք այն եք, ինչ նրան անհրաժեշտ է: Նա չգիտի, թե ինչ է «մերժելը», այնպես որ նույնիսկ չփորձեք մերժել նրա խնդրանքները: Դուք պետք է զբաղեցնեք իր ուշադրությունը այլ նախագծերով, կամ բարձրաձայնեք իր խելացի  և  հստակ որոշումներն ու առաջարկները այս կամ այն խնդրի լուծման հարցում: Եվ շուտով նա կմոռանա իր հանձնարարությունների մասին, ինչը կթեթևացնի Ձեր կյանքը և ավելի հետաքրքիր կդարձնի:

Կույսեր

Կույսերը կարող են արժանանալ «ամսվա լավագույն աշխատողը»տիտղոսի: Նրանք կարգապահ են, ճշտապահ, բարեկիրթ և պատասխանատու: Նրանց համար կարևոր է սիրել գործը, և այդ ժամանակ ամեն բան կստացվի: Իրենք ուշադիր են ուրիշների ցանկությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ նրանցից հրաշալի հոգեբաններ, բժիշկներ խոհարարներ, դիզայներներ են ստացվում: Չեն սիրում աղբն ու խառնաշփոթը և ամեն բան պահում են թղթապանակներում և դարակներում եւ միշտ ակնթարթորեն գտնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նրանք չեն սիրում ստել, և ավելի ազնիվ աշխատակից Դուք հաստատ չեք գտնի: Եթե Դուք ցանկություն հայտնեք Կույսերին աշխատանքի ընդունել, ապա երբեք չեք հիասթափվի այս ընտրությունից: 

Կշեռք

Այս մարդիկ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած կոլեկտիվում: Հարգանքով են վերաբերվում հակառակորդներին և իրենց մասին միշտ միայն լավն են խոսում: Նրանք ունակ են լուծել ցանկացած խնդիր և միշտ ուժ կգտնեն ցանկացած նպատակին հասնելու համար: Կշեռքները ամեն ինչում հավասարակշռություն են փնտրում, և իրենց կարելի  է վստահել ամենաբարդ գործերը՝ գիտակցելով, որ իրենք կհաղթահարեն ամենաբարդ խոչընդոտը: Կշեռքները խաղաղապահներ են և ունակ են հարթել ցանկացած իրավիճակ և փոխել իրադարձությունների ընթացքը: Աշխատանքի իրենց սխեման գրեթե միշտ պահպանողական է, սակայն ինչ-որ պահի նրանք կարող են փոխել այն՝ չվախենալով սուզվել նորարարությունների մեջ: Կշեռքները տաղանդավոր, ընդունակ և ստեղծարար աշխատակիցներ են:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ պիտի աշխատեն մարդկանց հետ: Իրենք սիրում են վերլուծել իրավիճակը, փնտրել տարբեր հարցերի պատասխաններ, նաև իրենա ունակ են հարթեցնել ցանկացած կոնֆլիկտ՝ օգտագործելով իրենց խարիզման, հմայքն ու ֆլիրտը: Հիմնական հաջողությունը գալիս է նրանց մոտ արդեն իսկ մի քանի տարի աշխատելուց հետո, երբ իրենք արդեն մի որոշ քայլեր  են արել կարիերայի մի քանի սանդուղքներով: Հաջորդիվ՝ իրենց հեղինակությունն է ապահովում առաջընթացը: Կարիճները նպատակասլաց են և ռիսկային, և հաջողությունը սիրում է իրենց սրամտությունն ու վճռականությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներնը միշտ ուշանում են աշխատանքից, և իրենց հարկավոր է ճկուն գրաֆիկ և ղեկավարության ըմբռնումը: Իրենք չեն ընդունում սահմանափակումերը և պետք չէ իրենց ասել, որ«այսպես ապրում է ամբողջ երկիրը»: Իրենք ինքնուրույն կգտնեն միջոցներ ապրելու այնպես, ինչպես իրենք են ուզում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր նախագծին, ապա կտրամադրի սիրված աշխատանքին իր անբողջ ժամանակն ու ուժը: Աղեղնավորը չի սիրում սովորել դպրոցում, սակայն հետագայում մեծ սիրով կուսանի այն, ինչն իրեն և իր ընտանիքին կապահովվի ապագայում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ գտնվում են աշխարհը բացահայտելու պրոցեսի մեջ: Նրանք չեն հոգնում բացահայտել և ուսումնասիրել իրենց մասնագիտության տարբեր ճյուզերի նոր բնագավառները: Բարձր աշխատավարձը կարևորագույն դրդապատճառն է իրենց գործում: Այծեղջյուրներն ի սկզբանե գիտեն, որ կոլեկտիվում կլինեն լավագույնը: Նրանց նպատակները միշտ համաչափ են իրենց հնարավորություններին: 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia