Ճապոնիան պատրաստում է երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարում կներկայացնի երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն, որը նախատեսում է, մասնավորապես, ուժեղացնել պաշտպանությունը հյուսիսկորեական հրթիռներից եւ Հարավչինական ծովում Չինաստանին դիմակայելու համար սուզանավ կառուցել, հայտնում է NHK-ը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտպանական ծախսերը 2017-ին կաճեն 2.3 տոկոսով եւ կկազմեն 5.16 տրլն իեն՝ 51.6 մլրդ դոլար:
Ճապոնիայի ռազմական ծախսերի աճը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումներով, այդ թվում վերջերս բարեհաջող գործարկած բալիստիկ հրթիռով, որը հասել էր ճապոնական բացառիկ տնտեսական գոտուն՝ չնայած Տոկիոյի եւ Վաշինգթոնի ունեցած՝ հրթիռների որսման եւ նախազգուշացման միջոցների:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



