Թրամփը Քլինթոնին համեմատել է Անգելա Մերկելի հետ
INTERNATIONAL NEWSՀանրապետական Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին համեմատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ հայտարարել, որ Մերկելի օրոք Գերմանիայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել:
«Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի Անգելա Մերկելը: Մենք տեսնում ենք՝ որքան շատ խնդիրներ է դա ստեղծել Գերմանիայում»,- ասել է նա՝ հիշատակելով, մասնավորապես, հանցավորության աճը:
Նրա խոսքով՝ «մենք արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ չենք ցանկանում, որ դրանք էլ ավելի շատ լինեն»:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինայի նահանգում, նրա ելույթը ցուցադրել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



