Ինձ նոր կյանքի բուռն էտապ է սպասվում. Արաքս Կետիկյանը` ամառային հանգստի եւ առաջիկա նորությունների մասին
PHOTOԴերասանուհի Արաքս Կետիկյանի համար ամառն ամենասիրելի եղանակն է: Արաքսի հանգիստը սկսվել է դեռեւս մայիսի սկզբից.
«Այս տարի աշխատանքի բերումով հանգստանում եմ Հայաստանում, սակայն հնարավոր է նաեւ երկրից դուրս գնամ եւ վայելեմ ծովափնյա հանգիստը: Սիրում եմ ճանապրհորդել Հայստանով եւ բացահայտել նորանոր վայրեր»,-ասում է դերասանուհին, որը Հայաստանը համարում է աշխարհի ամենաչքնաղ երկրներից մեկը:
«Կցանկանայի, որ յուրաքանչյուր հայ ճանաչեր իր երկիրը եւ անպայման շրջագայեն եւ տեսնեն մեր հիասքանչ կոթողներն ու հարուստ բնությունը»,-ասում է նա:
Այս տարի Արաքսը հիմնականում հանգիստը վայելել է Սեւանում, եղել է նաեւ Բջնիում, Դիլիջանում, Ջերմուկում, Հրազդանում, Կիրովականում եւ Ծաղկաձորում:
«Սիրում եմ նաեւ այցելել քաղաքից դուրս գտնվող բացօթյա լողավազաններ եւ էկզոտիկ վայրեր: Այնտեղ լիովին հանգստանում եմ»:
Դերասանուհին պատմում է, որ իր ամենահետաքրքիր հանգիստը եղել է Սեւ ծովում.
«Երկու տարի առաջ էր: Այնտեղ ունեցա փորձություններով լի հետաքրքիր հանգիստ: Լավ է, որ ողջ-առողջ վերադարձա հայրենիք»,-կատակում է նա:
Ի դեպ, Արաքսը շուտով դերաանությունից զատ` կներկայանա նաեւ այլ մասնագիտությամբ.
«Ինձ փորձում եմ մարկետինգի ոլորտում: Թե ինչի մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով: Հանգստիս ավարտից հետո նոր մասնագիտությունս կհամատեղեմ նաեւ դերասանության հետ: Ինձ նոր կյանքի բուռն էտապ է սպասվում»:
Սյունե Առաքելյան