Հայ աղջիկների բնավորության գծերն ու նախասիրությունները` ըստ իրենց պայուսակների (ֆոտոռեպորտաժ)
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Ինչպես ասում են` պայուսակը յուրաքանչյուր աղջկա ու կնոջ այցեքարտն է: Գրեթե շատերը կարծում են, որ պայուսակ ընտրելն ամենահեշտն է. տեսականու լայն հնարավորություն, բազում խանութներ: Բայց որքան շատ է տեսականին, այնքան դժվար է ընտրությունը:
Պայուսակը կնոջ համար ոչ միայն իմիջն ամբողջացնող աքսեսուար է, այլ նաև անհրաժեշտ իր: Դիմահարդարման պարագաներ, տարատեսակ անձեռոցիկներ, օծանելիք, նոթատետր, ակնոց, դրամապանակ, բջջային. իրեր, որոնք միշտ կնոջը պետք են գալիս և այդ հարցում օգնում է պայուսակը, որի չափը բնավ կարևոր չէ, քանի որ կանայք կկարողանան անգամ աշխարհի ամենափոքրիկ Clutch տեսակի պայուսակի մեջ տեղավորել այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենց:
Ամեն տարի փոփոխվող թրենդային պայուսակները կարող են նաև բացահայտել կնոջ բնավորության գծերն ու նախասիրությունները:
Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել Երևանի կենտրոնում՝ ֆիքսելով հայ երիտասարդ աղջիկների պայուսակները, որոնք խոսում են նրանց բնավորության մասին:
Փոքրիկ պայուսակների սիրահարները մշտապես հետևում են նորաձևության ոլորտի նորություններին, երազում են հաջող ամուսնության մասին և սիրում են լինել այն խանութներում, ուր հաճախ կազմակերպվում են տարատեսակ ակցիաներ:
Միջին չափի պայուսակների սիրահարների մասին մասնագետներն ասում են, որ նրանք նպատակասլաց են, լուրջ ու պահանջկոտ:
Մետաղական էլեմենտներով զարդարված պայուսակներն իրենց տիրուհիների համար վահանի ու թրի դեր են տանում: Այս տեսակ պայուսակների տիրուհիներն ուժեղ են ու խիզախ:
Փայլուն պայուսակներ նախընտրում են այն աղջիկները, որոնք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: