Ֆրանսիայի Օլերոն կղզուց 1.5 հազար մարդու են տարհանել հրդեհի պատճառով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի հրշեջ ծառայության աշխատակիցները Ատլանտյան օվկիանոսի Օլերոն կղզուց 1.5 հազար մարդու են տարհանել տեղի ճամբարում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
France Bleu ռադիոկայանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի գիշերը Սեն Ժորժ դ'Օլերոն քաղաքի ճամբարում: Հրդդեհն առավոտյան մարվել է: Կա 4 տուժած, որոնք թունավորվել են գազից: Նրանց հոսպիտալացրել են:
Հրդեհը մեծ վնաս է հասցրել մի քանի տների եւ մեքենաների: Չնայած դրան, ընտանիքների մեծ մասն արդեն վերադարձել է:
Ժանդարմերիան հետաքննում է միջադեպը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



