Հայ բռնցքամարտիկները ապահովել են առնվազն 6 մեդալ
SPORTՈւկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանը առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին: Հայ բռցքամարտիկներից հաղթանակներ են տոնել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



