Բանգլադեշում հարյուրավոր մարդիկ դանակակռիվ են սարքել սերիալի շուրջը ծագած վեճի պատճառով
INTERNATIONAL NEWSՖանտազիայի ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ Է սկսվել Բանգլադեշի արեւելքի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով 100 մարդ Է վիրավորվել: Այդ մասին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նշվում Է, որ Հաբիգանջի շրջանի բնակիչները հավաքվել են Դհոլ գյուղի ռեստորանում՝ դիտելու «Քիրանմալան»՝ բենգալերեն հեռուստասերիալ ռազմիկ-արքայադստեր մասին, որը մարդկությանը փրկում Է չար ուժերից:
Դիտման ընթացքում ծայր առած վեճը վերաճել Է ծեծկռտոցի: Սերիալի զայրացած սիրահարներն սկսել են ջարդուփշուր անել ռեստորանը եւ փայտերով ու դանակներով խփել միմյանց: Ոստիկանությունն ստիպված Է եղել ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ կիրառել:
Վերքեր ստացած 100 հոգուց 15-ի համար հոսպիտալացում Է պահանջվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



