Եվրահանձնաժողովում հրաժարվել են նշել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետները
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովում (ԵՀ) օգոստոսի 19-ին հրաժարվել են նշել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետները:
Ավելի վաղ ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները կցանկանային, որ Թուրքիան Եվրամիության անդամ դառնա մինչեւ 2023 թվականը: Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ին անդամակցելու համար պայմաններն ամենանպաստավորը չեն, բայց դա կարող Է արագորեն փոխվել:
«Մենք չենք կարող շահարկումներ թույլ տալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր որեւԷ ժամկետի հարցում»,-լրագրողներին ասել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Դրա հետ մեկտեղ նա մեջբերել Է ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքը, որը կարծում Է, թե Թուրքիան «ներկայում պատրաստ չԷ եւ ընդունակ չԷ անդամակցելու» ԵՄ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



