Ֆրանսուա Օլանդը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կցանկանար 2017-ին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն դա կանի միայն հաղթանակի շանսի առկայության դեպքում: Նրա խոսքը մեջբերում են լրագրողներ Անտուան Անդրեն եւ Քարիմ Ռասսուլին, որոնք հեղինակել են «Առանձնազրույցներ նախագահի հետ» նոր գիրքը (Conversations privees avec le president), որից հատվածներ է մեջբերում Le Point-ը:
«Ես լավ գիտեմ, թե ինչ են նշանակում առանց անձնական կյանքի ապրած տարիները: Բայց ես ցանկություն ունեմ: Դա իմ անձնական նախապատվությունն է»,- ասել է Օլանդը:
Ընդ որում, գրքում ասվում է, որ Օլանդն իր թեկնածությունը չի առաջադրի, եթե հաղթանակի շանսեր չունենա:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



