Ավելի քան 20 մարդ տուժել է Նյու Յորքի ուժգին հրդեհից
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի Սթեյթեն Այլենդ շրջանում բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, հայտնում է New York Daily News-ը:
Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան երեքհարկանի բնակելի շենքում եւ արագ տարածվել է դեպի հարեւան տները: Երեք տուն ամբողջությամբ այրվել է, եւս չորսը կրակից վնասվել են: Առնվազն 42 մարդ զրկվել է ծածկից:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհի մարմանը մասնակցել է 250 հրշեջ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետեւանքով ընդհանուր առմամբ 21 մարդ է տուժել՝ ներառյալ 17 հրշեջ: Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



