Քիմ Քարդաշյանը սովորեցրել է՝ ինչպես սելֆի անել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանին արևմտյան զլմ-ները հաճախ անվանում են «Սելֆիների թագուհի»: Դժվար է գտնել ուրիշ մեկին, ով այդքան հաջողակ է այդ գործում։ Քիմը այնքան շատ սելֆի է արել, որ քանակը պետք է փոխվեր որակի։ Իրեն համարելով սելֆիների փորձագետ՝ Քիմ Քարդաշյանը կիսվել է դրա վարպետության գաղտնիքներով վերջերս տված հարցազրույցում։
«Դուք պետք է ունենաք գերազանց լուսավորված տարածք։ Լուսանկարեք ինքներդ ձեզ՝ պահելով տեսախցիկը վերևում։ Եթե տեսախցիկը պահեք ներքևից, ապա նկարում կերևա կզակ։ Որոշեք, թե որ դիրքից եք դուք ֆոտոյում լավագույնս դուրս գալիս։ Փնտրեք ձեր սեփական հաջողակ դիրքը». Ահա Քիմ Քարդաշյանի երեք հիմնական խորհուրդները։
«Միշտ ձգտում եմ իջեցնել կզակս կամ նկարել ինձ, երբ գլուխս մի քիչ թեքված է դեպի կողք։ Վատ դիրքից ավելի վատ բան չկա։ Մի օր ես ռեստորան էի գնացել, որտեղ շատ այցելուներ խնդրեցին նկարվել իրենց հետ։ Նկարները ուղղակի սարսափելի էին։ Ես ուզում էի բոլորը ինքս նկարել», -ասել է Քիմը։
Քիմի խոսքերով՝ հաջողակ ֆոտոյի գրավականը նաև լավ դիմահարդարումն է։