Պուտինը պաշտոնից ազատեց կրթության նախարար Դմիտրի Լիվանովին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկությունը եւ կրթության նոր նախարար Է նշանակել նախագահի վարչակազմի աշխատակցուհի Օլգա Վասիլեւային:
Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնող Դմիտրի Լիվանովը կդառնա պետության ղեկավարի՝ Ուկրաինայի հետ առեւտրատնտեսական կապերի գծով հատուկ ներկայացուցիչը:Մեդվեդեւը նշել Է, որ Վասիլեւան ծառայության լավ ցուցակ ունի:
Նա մասնագիտական գործունեությունն սկսել Է որպես ուսուցիչ, աշխատել Է Գիտությունների ակադեմիայի համակարգում: Բացի այդ, նա ունի պետական ծառայության փորձ, որը ձեռք Է բերել կառավարության աշխատակազմում եւ նախագահի վարչակազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



