Վրաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ և քննարկել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, տարածաշրջանային անվտանգության և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում վրացի զինծառայողների մասնակցության հարցերը։
«Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը, կողմերը նշել են նաև վրացի զինծառայողների՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու կարևորությունը»,- հայտնում է երկրի ղեկավարի վարչակազմը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել չորեքշաբթի երեկոյան։ Սթոլթենբերգը պաշտոնական հանդիպումներ կունենա նաև վարչապետի, խորհրդարանի խոսնակի և արտգործնախարարի հետ։ Կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը, գրում է sputnik-georgia.ru-ն։



