Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանին կալանքը գրավի դիմաց փոխելու որոշում է կայացրել
SOCIETYՎերաքննիչ դատարանը որոշել է 1.5 միլիոն դրամ գումարի դիմաց կալանքից ազատել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Վերաքննիչ դատարանը մինչ այդ բավարարել էր «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի և նրա փաստաբանների միջնորդությունը՝ թույլատրելով Ղուկասյանին ներկա գտնվել դատական նիստին։ Անդրիաս Ղուկասյանի ներկայությունը նիստին ապահովվելու համար դատարանը հետաձգել է խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությունը: Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել են անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



