Ռուսական նավերը Սիրիայում հրթիռակոծել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների բազան և հրամանատարական կետը Դար-Թաազա շրջանում, ինչպես նաև ականանետերի արտադրամասն ու զինանոցի հսկայական պահեստը Հալեպ նահանգում: Հարվածների վերահսկողության համակարգի տվյալներով պլանավորված թիրախները ոչնչացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հարվածներն իրականացվել են չբնակեցված տարածքներում՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



