Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է պատմում ձեր մասին Չինական աստղագուշակը

LIFE

Առնետ

Առնետները վառ երևակայությամբ հմայիչ կենդանիներ են։ Հարաբերություններում այս մարդիկ սովորաբար առատաձեռն են և խորաթափանց, թեև տաքարյուն են և չափազանց քննադատորեն են վերաբերվում ուրիշներին։ Նույնիսկ օտար շրջապատում իրենց շատ ազատ և անկաշկանդ են են զգում։

Առնետները օժտված են յուրահատուկ մտավոր ունակություններով, ինչը թույլ է տալիս իրենց հասկանալ և ընկալել նոր ինֆորմացիան և թարմ գաղափարները։ 
Առնետները հաճախ շատ պարտականություններ են վերցնում  իրենց ուսերին և աշխատում ուրիշների փոխարեն։

Սիրո և բիզնեսի հարցերում Առնետները հավատրիմ են և կրակոտ, թեև իրենց խիզախությունը հազվադեպ է գնահատվում ուրիշների կողմից։ Այս ամենն այն պատճռով է, որ Առնետները համեստ են։ 

Ցուլ
Այս մարդիկ տարբերվում են խնդիրներն ու անախորժությունները քաջությամբ ընդունելու եզակի ունակությամբ։ Նրանք կարողանում են հաղթահարել գրեթե բոլոր խոչընդոտները, որնք հանդիպում են իրենց և իրենց մտերիմների ճանապարհին։

Ցավոք, հաճախ չափազանց պահանջկոտ են, իսկ երբեմն էլ՝  շովինիստ։

Այս մարդիկ ամենից լավ կարողանում են պաշտպանել իրենց շահերը, օժտված են պատասխանատվության զգացողությամբ, կայունությամբ։ Նրանք քնքուշ են և հավատարիմ իրենց զուգընկերների և ընտանիքի նկատմամբ։ 

Վագր 
Զգայուն և էմոցիոնալ մարդիկ։ Սովորաբար նրանք իրենց կյանքում մեծ սիրո մի քանի դրվագ են ունենում։

Վագրերի մոտ գերիշխում է մրցակցային ոգին և տիրելու ցանկությունը։ Այսպիսի մարդիկ ամենից շատ ազատության և անկախության կարիք ունեն։ Խիզախորեն ընդունում են ցանկացած մարտահրավեր և պատրաստ են անմիջապես մտնել պայքարի մեջ։
Հարաբերություններում Վագրերրը կրքոտ են, անկեղծ ու տաքարյուն։

Այս նշանի թերությունն է՝ չափազանց բուռն են արձագանքում քննադատությանը։ Երբ իրենց քննադատում են, նրանք անմիջապես ճնշված են զգում իրենց՝ թեև ճակատգրի անկանխատեսելի փոփոխությունները հեշտությամբ են հաղթահարում։ 

Ճագար
Ճագարներին սիրում և հարգում են ցանկացած շրջապատում, որովհետև նրանք շատ քաղաքավարի, քնքուշ և բարյացակամ են բոլորի նկատմամբ։ Ցավոք, այս քաղաքավարության հակառակ կողմը գերզգայունությունն է։

Ճագարներն իրենց ճնշված են զգում ցանկացած բանավեճերին ներկա գտնվելիս։

Ճագարները կարողանում են քրտնաջան աշխատել, սակայն միայն իրենց համար հաճելի խնդիրների շուրջ։ Չարժե ծանրաբեռնել իրենց անհետաքրքիր աշխատանքով. այս իրավիճակներում հաճախ ցրված են, թեև չեն գիտակցում դա։

Սովորաբար  Ճագարները հանգիստ, հեզ, ամաչկոտ և պահպանողական մարդիկ են։ Բոլորը գիտեն, որ Ճագարներն օժտված են հսկա ինտելեկտով, իրենց գերզգայունության պատճառով նախընտրում են լռել, որովհետև անվտանգությունն ամենից կարևոր է իրենց համար։ 

Վիշապ

Եռանդով լի և խարիզմատիկ մարդիկ են։Այս հատկությունների հակառակ կողմն է՝ աղմկելու և բարձրաձայն խոսելու ցանկությունը։

Վիշապները ինտելեկտուալներ և կատարելապաշտներ են։ Պահանջկոտ են , սակայն եթե իրավիճակը պահանջում է, կարող են ամբողջ ուժը ներդնել նպատակին հասնելու համար։ 
Այս մարդիկ չեն ընդունում ոչ մի կանոն։ Նրանց թվում է, որ հենց իրենք իրավունք ունեն սեփական ուղղությամբ շարժվել։

Օձ

Օձերը իմաստուն են, և հաճախ Օձերից հռչակավոր փիլիսոփաներ և վիպասաններ են ստացվում։

Այս նշանի տակ ծնված մարդիկ խորհրդավոր են և չեն ցանկանում հասարակական գործունեությամբ զբաղվել։ Իրենք քիչ ընկերներ ունեն և նախընտրում են միայնությունը։
Սովորաբար նպատակին հասնելու գործընթացը Օձերի մոտ անցնում է աննկատ՝ ճանաչումն իրենց չի հետքրքրում։ Հարաբերություններում խանդոտ են։

Ձի

Աշխատասեր և համառ մարդիկ են, միևնույն ժամանակ՝ թույլ թիմակիցներ են։ Ձիերը սիրում  են գործել ինքնուրույն։

Ձիերի անկախությունը՝ իրենց էգոիզմի հետևանքն է։  Նրանք սոցիալական հմտություններով օժտված ինտելեկտուալներ են։

Սիրային հարաբերություններում չափազանց էմոցիաոնալ են, խանդոտ, ազդակային։

Ոչխար

Որպես կանոն, գեղեցիկ են և հմայիչ։ Ցանկություն է առաջանում սիրել և պաշտպանել իրենց։ Միևնույն ժամանակ հեշտությամբ են տանում ֆիզիկական անհարմարությունն ու չեն բողոքում կենցաղային վատ պայմաններից։Իսկ ինչ վերաբերվում է կյանքին առհասարակ՝ այստեղ Ոչխարները, ցավոք, գրեթե միշտ վատատես են։

Նրանք բարի են, պատրաստակամ, կարեկցող, սակայն հենց իրենք օգնության կարիք ունեն։ Ինքնագնահատականն էլ սովորոբար խնդիրներ է ստեղծում՝ երբեմն իրենք ագրեսիվ են և ինքնավստահ, երբեմն էլ՝ երկչոտ կյանքի ամենապարզ իրավիճակներում։  

Ոչխարների համար ամենալավ բնագավառնենրն են՝ արվեստը, գեղարվեստական ստեղծագործությունն ու բնության մասին հոգատարությունը։

Հարաբերություններում բարի են և զգայուն։ Ընտանիքում կարևորում են անվտանգությունն ու կայունությունը։

Կապիկ

Խելացի են և եռանդուն, իսկ իրենց խարիզմայի շնորհիվ կարող են ցանկացած ամբոխի առաջնորդ դառնալ։ Թեև երբեմն իրենց համարում են չափազանց շատախոս և էքսցենտրիկ։
Սակայն ոչ ոք չի կարող առարկել Կապիկների սրամտությունը, գրավչությունն ու ցանկացած իրավիճակից հումորով դուրս գալու ունակությունը։

Միակ թերությունը՝ հազվադեպ են վստահության արժանանում։ Պատասխանատվությունը Կապիկների համար մեծ բեռ է։

Եռանդն ու բնական անհանգստությունը հաճախ բերում են նրան, որ Կապիկները ոչ մի կերպ չեն կարողանում կարիերայի տրամաբանական և ճիշտ ճանապարհը կառուցել, որովհետև  շատ հաճախ են փոփոխում բնագավառները։

Աքաղաղ

Իդեալական աշխատակից, որը հեշտությամբ է կատարում ցանկացած, նույնիսկ ամենաբարդ  գործը։ Գումարած՝ շատ համեստ են և հարգում են ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշի տեսակետը։

Իրենց մասնագիտական չափանիշները շատ բարձր են, սակայն ղեկավարող պաշտոններ հազվադեպ են զբաղեցնում։

Սիրում են նորաձև և աչքի ընկնող հագուստ։ Մարդիկ իրենց սիրում են, և Աքաղաղները շատ ընկերներ ունեն։ Հավատարիմ են ու անձնվեր։

Շուն

Շների գլխավոր հատկություններն են՝ նվիրվածությունն ու հավատարմությունը։ Այս մարդիկ երկար են փնտրում իրենց կարիերայի ուղին և ընտրողաբար են վերաբերվում հոբբիին։

Նրանք սրամիտ են, ունակ են կառուցողական քննադատության, հավատարիմ են իրենց սկզբունքներին արդարության և ազնվության հարցերում։

Հուսալի ընկերներ են և զուգընկերներ, թեև հաճախ են վիրավորվում և ներել բացարձակ չգիտեն։ 

Վարազ

Հրաշալի գործընկերներ են, բարի, խելացի և համբերատար մարդիկ։ Հաճելի զրուցակիցներ են, որոնք կարող են հարստացնել ցանկացած երկխոսություն։ Վարազներն ունակ են սահմանել և լուծել իրենց համար բարդ խնդիրները։ Հայտնի են իրենց սրամտությամբ և հումորի զգացումով։ 

Վարազի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար խոչընդոտ կարող է լինել իր վեհության և սեփական թերությունները չընդունելու հատկությունը։

Նրանց հատուկ է միամտությունը։ Այս մարդիկ շատ միամիտ են և ստորություն չեն ակնկալում ուրիշներից, ինչի պատճառով էլ հաճախ տառապում են։ 
Վարազները բոլորից լավ կարողանում են գնահատել նյութական բարեկեցությունը և ընտանեկան երջանիկ կյանքը։ 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network