Զիդանն առաջին հերթին կփորձի Իսպանիայի չեմպիոն դառնալ. Կակա
SPORTՄադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Կակայի կարծիքով` նոր մրցաշրջանում մադրիդյան ակումբը կկենտրոնանա Իսպանիայի չեմպիոնության նվաճման վրա: Վերջին անգամ «արքայական ակումբ»-ը Պրիմերայի չեմպիոն է դարձել 2012 թվականին:
«Ես կարծում եմ, որ երբ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ես դառնում, ապա քեզ բարձունքում ես զգում: Դա ամենակարևոր տիտղոսն է: Նոր մրցաշրջանում «Ռեալ»-ը կփորձի նվաճել բոլոր տիտղոսները:
4 տարի է անցել այն ժամանակվանից, երբ մադրիդցիները Պրիմերայի չեմպիոն են դարձել: Այդ իսկ պատճառով Զիդանն առաջին հերթին կփորձի Իսպանիայի չեմպիոն դառնալ»,- Marca-ն մեջբերում է Կակայի խոսքերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



