Կարևոր են Ռուսաստանի գործողությունները, այլ ոչ թե նրա խոսքերը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը և Իրանը ձգձգում են Սիրիայի հակամարտությունը, պնդում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը: Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Հալեպում ռազմական գործողությունների շաբաթական 48 ժամ դադարեցման մասին ՄԱԿ-ի առաջարկությանը, հայտնում է TASS-ը:
«Կարևոր են Ռուսաստանի գործողությունները, այլ ոչ թե նրա խոսքերը, և ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանը և Իրանը` Սիրիայի աջակցության միջազգային խմբի երկու անդամները, դիտավորյալ ձգձգում են այդ հակամարտությունը` այն ավարտելու և քաղաքական վերաձևավորման գործընթացի սկսման համար հնարավոր ամեն ինչ անելու փոխարեն»,- ասել է դիվանագետը լրագրողներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



