Հայաստանում վաճառվող շաքարավազի մեջ սոդայի քանա՞կ կա.«Հրապարակ»
ECONOMICS«Արագածոտնի մարզում խնձորի այգի ունեցող գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ պատմեց։ Անցած տարի այգետերերը խնձորի աննախադեպ մեծ բերք են ստացել և ոչ ամբողջ բերքն են կարողացել իրացնել։ Ավելացած խնձորից փորձել են օղի թորել։ Այգեգործների մեծ մասն օղի թորող սարքեր ունի։ Նախ խնձորի բերքը լցրել են հատուկ տարաների մեջ, ապա, ինչպես կարգն է, վրան շաքար են լցրել, որպեսզի թթվեցման պրոցես գնա։ Մի քանի օր անց նկատել են, որ սովորական թթվայնացման փոխարեն ամբողջ «զագատովկան» փչացել է։ Պարզվել է, որ ոչ թե մեկի, այլ բոլորի մոտ է նույն վիճակը եղել։ Մեր զրուցակիցը նկատեց. «Պարզեցինք, որ շաքարի մեջ սոդայի քանակ կա, և դա արվել է հատուկ մի նպատակով, որ այդ սեզոնին օղի չթորվի»։ Իմաստի։ «Պարզ չէ՝, որ Լֆիկի օղիներն առնենք։ Շաքարը՝ իրենը, օղին՝ իրենը։ Մենակ ափսոս, որ էդքան խնձոր փչացավ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։