ՊՆ-ն 5 ամիս անց դեռ չի տրամադրել զոհված զինծառայողների գերեզմանների փողը.«Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է: Պետական միջամտության շրջանակներում, Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման- պանթեոն կառուցելու համար:
Բայց 5 ամիս է անցել, եւ անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել: Հարազատները գալիս ու տեսնում էին՝ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ էին անցել- դարձել եւ բարկանում էին:
Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից եւ սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



