Մեքսիկայում խոշոր ավտովթարից զոհվել է 8 մարդ
INTERNATIONAL NEWSՄեքսիկայում մարդատար 2 մեքենայի, ավտոբուսի եւ բեռնատարի բախումից զոհվել է 8 մարդ, 35-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Սոնորա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Պուերտո Պենյասկո եւ Սոնոյտա քաղաքների միջեւ: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհվածների թվում կա 3 երեխա:
Վթարի պատճառը երկու մարդատարների բախումն է եղել: Փորձելով շրջանցել արգելքը՝ բեռնատարի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ավտոբուսին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



