Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, հայտնում է Associated Press-ը:
Դրա համաձայն՝ Իսրայելը 25 օրվա ընթացքում Թուրքիային միանվագ 20 մլն դոլար փոխհատուցում է վճարելու:
Փոխհատուցումը փոխանցելու են 2010-ին «Ազատության նավատորմ»-ի միջադեպից տուժածների ընտանիքներին: Ընդ որում, նշվում է, որ Իսրայելի որոշ քաղաքացիներ միջադեպի պատճառով քրեական կամ նյութական պատասխանատվության չեն ենթարկվի: Իսրայելի կառավարությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը:
Նշենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վատթարացել էին 2010-ի մայիսին, երբ իսրայելցի զինվորակաները գրոհով վերցրել էին թուրքական նավը, որը հումանիտար օգնություն էր տանում Գազայի հատված: Գրոհից զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



