Հետաքրքիր փաստեր Գերբնականը սերիալի մասին
LIFE1. Սկզբում Սեմ Վինչեստերի դերը հաստատված էր Ջենսեն Էկլսի համար, սակայն երբ Ջերարդ Պադալեկին անցավ լսումները, որոշվեց փոխել պլաններն ու օգտագործել Ջենսենի բնական հմայքն այլ դերում: Սերիալի ստեղծողները, զանգահարելով Ջենսենին, հարցրին, արդոք ցանկանում է լինել Դին Վինչեստեր: Նա համաձայնում է, և Ջերարդ Պադալեկին ստանում է Սեմի դերը:

2. Ֆիլմի ստեղծողները մի քանի տարբերակներ էին քննարկել` ստիպելու համար Սեմին` հետևել եղբոր ճանապարհին: Տարբերակներից մեկը Ջեսիկայի` մութ ուժերի կողմը անցնելն էր, բայց ի վերջո որոշվեց, որ նրա մահը նույն ձևով, ինչպես Սեմի մորը, վճռորոշ պատճառ կլինի Սեմի համար:

3.Մեքենան, որով ճանապարհորդում են Սեմը և Դինը, և որը դարձել է սերիալի հիմնական սիմվոներից մեկը, 1967թ արտադրության Chevrole Impala է:

4.Երբ ֆիլմի ստեղծողները մտածում էին, ինչ մեքենայի ընտրության մասին, առաջին ընտրությունը եղավ 1967թ արտադրության Ford Mustang-ը: Սակայն ավելի ուշ որոշվեց, որ սև Chevrole Impala-ն առավել հարմար է:

5. Դինի հեռախոսահամարը, որը երևում է առաջին սերիաներից մեկում, իրական էր, և եթե ինչ-որ մեկը հավաքեր այն, կլսեր ինքնապատասխանիչի ձայնը` Ջենսեն Էկլսի ձայնով:

6. Երկրորդ սեզոնի նկարահանումների ժամանակ Ջերարդ Պադալեկին կոտրել է ձեռքը` հնարքներից մեկի ժամանակ:
7.Սեմ Վինչեստերը փոքր է Դինից 4 տարով: Ջերարդ Պադալեկին փոքր է Ջենսեն Էկլսից նույպես 4 տարով:
8. Ջերարդ Պադալեկին խաղացել է ..Девочки Гилмор.. սերիալում, որտեղ նրա անունը Դին էր:






