Ամերիկյան ԶԼՄ-ները պատմել են, թե ով է իրականում ղեկավարում Ուկրաինան
INTERNATIONAL NEWSԱմերիկյան ԶԼՄ-ները պատմել են ճշմարտությունն այն մասին, թե ով է իրականում ղեկավարում Ուկրաինան: Ինչպես գրում է Foreign Policy պարբերականը, չնայած այն հանգամանքին, որ Պյոտր Պորոշենկոն նախագահի պաշտունում անընդհատ ստեղծում է բուռն գործունեության տեսլական, երկիրը, ինչպես և նախկինում, ղեկավարվում է օլիգարխների և կոռուպցիայի կողմից:
Հոդվածում նաև նշվում է, որ Ուկրաինայի նախագահը անընդհատ փչացնում է ամեն ինչ իր անհիմն նշանակումներով` պետության բարձրագույն պաշտոններում: Այսպիսով, Պորոշենկոն զրոյացնում է երկրում տիրող իրավիճակը շտկելուն ուղղված բոլոր ջանքերը:
Միևնույն ժամանակ, լրագրողները ընդգծում են, որ Ուկրաինայի նախագահի «պոռոտախօս դիտողությունները» այն մասին, թե բոլոր կոռումպացված պաշտոնյաները վաղուց կրել են իրենց պատիժը, Ուկրաինայի բնակչությանը և Արևմուտքի երկրներին մոլորեցնելու անհաջող փորձ են միայն:
Պարբերականը նշում է, որ երկրում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Չնայած այն հանգամանքին, որ Եվրոմայդանի ակտիվիստների դժգոհության պատճառը օլիգարխներն են, Ուկրաինայի իշխանության է եկել միլիարդատեր Պորոշենկոն, ով ի վիճակի չէ լուծել երկրում ծագած խնդիրները:



