«Ռիո-2016»-ի մեդալային հաշվարկում առաջատարը ԱՄՆ հավաքականն է
SPORT«Ռիո-2016»- ի խաղերում 15-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:«Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 105 մեդալ. 38 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝24 ոսկե, 22 արծաթե և 14 բրոնզե մեդաով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 22 ոսկե, 18 արծաթե և 25 բրոնզե մեդալ:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Իտալիան, Նիդեռլանդները՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը 2 տեղով զիջել է դիրքերը, և, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, հանգրվանել է 39-րդ հորիզոնականում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



