Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
SPORTԳերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով archysde.com-ը, 26-ամյա մարզիկի համար անգամ բրոնզե մեդալը մեծ հաջողություն է` չնայած նրան, որ նա շատ մոտ է եղել օլիմպիական ոսկի նվաճելուն:
Արտյոմ Հարությունյանը իր գոհունակությունն է հայտնել օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: «Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ բրոնզե մեդալ նվաճել Գերմանիայի համար: Ես միշտ երազել եմ մասնակցել օլիմպիական խաղերին: Շատ գոհ եմ ու հպարտ իմ ելույթների համար»,- ասել է ծագումով հայ բռնցքամարտիկը:
Քառորդ եզրափակչում Արտյոմ Հարությունյանը հաղթել է թուրք Բատուխան Գյոզգեկին, սակայն կիսաեզրափակչում ճանապարհը զիջել է Ադրբեջանը ներկայացնող Լորենցո Սոլազո Սոտոմայորին: