«Հաց բերողի» ընկերներն այսօր «Վերնիսաժում» կրկին նրա ձեռքի աշխատանքների վաճառք իրականացրին. News.am
SOCIETY«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերներն այսօր՝ օգոստոսի 20-ին, «Վերնիսաժում» կրկին կազմակերպել են նրա ձեռքի աշխատանքների վաճառք:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերներից Արմեն Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները վաղ առավոտից «Վերնիսաժ» են գալիս՝ Արթուր Սարգսյանի գործերը գնելու նպատակով. առավոտից մինչեւ այժմ արդեն վաճառվել է 8 աշխատանք:
«Դեռ 12 աշխատանք կա, որ վաճառվի։ Վաճառքը կտեւի մինչեւ բոլորը վաճառվեն։ Հիմա հետաքրքվածությունը շատ է, գալիս են հատուկ Արթուրի աշխատանքներն են հարցնում՝ զարդատուփ, ժամացույց, նկարներ են գնում»,- ասաց նա:
Վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:
Մանրամասները՝ NEWS.am-ում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



