Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են մարդիկ համացանցում անկեղծանում

LIFE

Մարդիկ հաճույքով են համացանցում լուսանկարներ տեղադրում եւ պատմում իրենց ամուսինների եւ կանանց, երեխաների (նույնիսկ նորածին), կենդանիների, բնակարանի մասին… Տեսեք, թե ինչ հոգատար ամուսին ունեմ՝ նախաճաշն ինքն է պատրաստել: Լայք: Իսկ ինչ հրաշք բալիկ ունեմ: Ահա նա կեղտոտում է: Լայք: Ես 35 տարեկանում հրաշալի կազմվածք ունեմ, ճիշտն ասեք՝ ինձ սազո՞ւմ է նոր զգեստը: Լայք:

Որպեսզի հասկանանք նման հոգեբանական վիճակը՝ որոշեցինք հարց բարձրացնել՝ ինչո՞ւ են մարդիկ սոցցանցերում անկեղծանում։

Եսակենտրոնություն եւ փառասիրություն

Կա անհատի այդպիսի տեսակ՝ հիստերիկ կամ ցուցամոլ: Այդպիսի մարդիկ հակված են թատերականցման: Սոցցանցերում ակտիվությունը նրանց թույլ է տալիս մշտապես ուշադրություն գրավել: Նրանք վստահ են, որ պարտավոր են աշխարհին նվիրել «իրենց ներքին հարուստ աշխարհը»: Լայքերը եւ դրական մեկնաբանությունները մխիթարում են այդ մարդկանց ինքնասիրությունը: Նրանք չեն հանդուրժում մրցակիցներին, ուստի զայրույթը թափում են բոլոր նրանց վրա, ովքեր իրենցով չեն հիանում:

Հիստերիկները դերասաններ են, սիրում են զանազան դիմակներ փորձել: Ահա ես անպետք աղջիկ եմ, բայց ահա տնտեսուհի եմ/ահա ես մարզիկ եմ, բայց ահա շքեղ մեքենայով եմ:

Հասկացությունների փոխարինում

Երկրորդ պատճառը անհատականության պակասն է: Սեփական անձի հանդեպ անվստահությունը, կայունության բացակայությունը, անձնական կյանքում խնդիրները. այս ամենը մարդը փորձում է փոխհատուցել սոցիալական ցանցերի միջոցով:

Իր գրավչության եւ ինքնագնահատականի հարցում անվստահ աղջիկն անմիջապես ճանաչվում է. նա 1679 լուսանկար ունի, մեծ թվով ալբոմներ, «Ինձ դժվար է գտնել, բայց հեշտ է կորցնել» կարգի ստատուսներ եւ այլն:

Կյանքում չկայացած եւ հաջողությանը կառչած մարդուն եւս հեշտ է ճանաչել: Նա միայն լավ նորություններ, բիզնես-խորհուրդներ, հաջողության հասնելու խորհուրդներ է տեղադրում: Նա կարծում է, որ եթե իր աշխարհը կատարյալ չէ, ապա ինքը սիրո արժանի չէ:

Սոցցանցերում «հովվերգություն» ցուցադրող զույգերը, որպես կանոն, կյանքում դրանից հեռու են: Փոխադարձ անկեղծ զգացմունքները հրապարակայնության կարիք չունեն: Հակառակը՝ մարդիկ ջանում են կողմնակի աչքից թաքցնել այն, ինչ իրենց համար թանկ է: Եթե տղամարդը կամ կինը զուգընկերոջ էջում անընդհատ գրում է «Ես քեզ սիրում եմ» դա անձամբ ասելու փոխարեն, նշանակում է նրանք չեն շփվում: Նրանց համար հարաբերություններն ինքնին կարեւոր չեն, այլ «սիրում եմ այսպիսինին» կամ «ամուսնացած եմ այսպիսինի հետ» ստատուսը:

Այդպիսով սոցիալական մեդիայում ցանկալին իրականի տեղ են ներկայացնում, իրենց հանդեպ անվստահություն ունեցողների մոտ բարձրանում է ինքնագնահատականը, պարտվողները «մոտենում են» իրենց երազանքին, իսկ սիրո մեջ դժբախտները սերտ հարաբերությունների պատրանք են ստանում:

Բոլորն էլ շրաջապատի ճանաչման, սիրո եւ ուշադրության կարիք ունեն: Նույնիսկ ինքնաբավ մարդը կժպտա՝ իր լուսանկարի տակ հաճելի մեկնաբանություն կարդալով: Սակայն սոցցանցերում այս պահանջը մասամբ ձեռք է բերում գերաճի բնույթ: Ինքնագնահատման անկայունությամբ մարդիկ լայքերից եւ մեկնաբանություններից այնպես են կախված, ինչպես թմրանյութից: Այդպիսի մարդիկ իրենց չեն սիրում եւ գնահատում: Ներդաշնակ մարդը լայքերի եւ մեկնաբանությունների կարիք չունի:

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Ինչի՞ է հանգեցնում սոցցանցերում այսպիսի անկեղծությունը: Հոգեբանական խնդիրների խորացման եւ իրական միջանձնային կապերի էլ ավելի մեծ խարխլման: Հնարավոր է շփվելուց հետ վարժվել: Դադարել ինքդ քո նման լինել, ինքնաբուխ դառնալ: Չէ՞ որ  համացանցում միշտ ժամանակ ունես ծանրութեթեւ անելու հաղորդագությունը՝ այն քո կերպարին հարմար ներկայացնելու համար: Իսկ ամենամեծ վտանգը ոչ թե ինքնին վիրտուալ դերերի մեջ է, այլ դրանք իրական կյանք տեղափոխելու: Կյանքը բլոգ չէ, այն չի կարելի կանգ կոճակի վրա դնել կամ վերաթողարկել:

Facebook-ի խորհրդատուները ձեզ չեն օգնի ամուսնու հետ հաշտվել կամ ընկերուհի գտնել: Մինչ դուք լայքում կամ տարածում եք գրառումները, ավելորդ կիլոգրամները նախկինի պես ձեր հետ են մնում, տան խառնաշփոթը պահպանվում է, իսկ ընկերները վերածվում են ծանոթների:

Աղբյուրը՝ Otvetnavse.com

NEWS.am STYLE

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia