Արթուր Ալեքսանյան. Այս մեդալի արժեքն ու գինն ավելի լավ կհասկանամ, երբ վերադառնամ հայրենիք
SPORTՌիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոմ, հունահռոմեական ոճի ըմբիշ, անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է իր հաղթանակը:
«Օր-օրի ավելի ուրիշ ձեւ եմ պատկերացնում օլիմպիական ոսկու արժեքը: Իրոք, ինձ թվում է՝ երազի մեջ եմ: Ավելի լավ այս մեդալի արժեքն ու գինը ես կհասկանամ, երբ վերադառնամ հայրենիք, երբ ազգիս, հարազատներիս, ընկերներիս կտեսնեմ:
Ոչ մի հաղթանակ չի կարելի համեմատել: Յուրաքանչյուրի համար էլ շատ դժվար օրեր են եղել, դժվար մարզումներ են եղել, յուրաքանչյուրն էլ բարդ է:
Իրոք, չէի հասկանում՝ ինչ է կատարում: Երբ տեսագրությունը դիտեցի, այդ ժամանակ զգացի, որ իրոք արցունքներս, հույզերս չէի կարողանում զսպել»,- Արթուր Ալեքսանյանն ասել է Հանրային հեռուստատեսության եթերում:
Գյումրեցի ըմբիշը, ոսկե մեդալ նվաճելով Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: