Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Անհավանական դեպքեր, որոնք չունեն գիտական բացատրություն

LIFE

Մարդկությանը միշտ հետաքրքրել են անբացատրելի երևույթները: Գիտնականներն ասում են, որ դա գրավում է մարդկանց, քանի որ դա նրանց երևակայելու առիթ է տալիս: Ահա ձեզ ենք ներկայացնում մի քանի այդպիսի դեպքեր:

озеро

Անհետացող լիճ

Չիլիի տարածքում՝ Պաթագոնիայում, 2007 թվականի մայիսին տեղի ունեցավ անհավանական մի բան՝ անհետացավ մի լիճ: Լճի տարածքում միայն մնացին չոր փոս՝ 30 մ խորությամբ և սառցեպատ լեռներ: Հարկ է նշել, որ լիճը փոքր չէր. դրա երկարությունը 5 մղոն էր: Ամենահետաքրքիրն այն է, որ լճի անհետանալուց առաջ՝ մարտ ամսին, երկրաբանները 2 ամիս շարունակ այստեղ հետազոտություն են անցկացրել: Ոչ մի տարօրինակ բան չի գտնվել: Այդ կարճ ժամանակում ոչ միայն ամբողջ լիճն է անհետացել, այլ նաև դրանից հոսող գետը վերածվել փոքր առվակի: Երկրաբաններն ապշած են. նրանց հետաքրքրում է, թե ինչը կարող է անհետացման պատճառ դառնալ: Տարբեր տեսություններ են առաջ քաշվել այդ հարցի շուրջ: Այդ տեսություններից մեկը պնդում է, որ լիճն անհետացել է երկրաշարժի արդյունքում: Սակայն այդ տարածքում ոչ մի ցնցում չի արձանագրվել: Մինչ այսօր այդ հարցին գիտական պատասխան չի տրվել:

Джил-Хилиард

Սառցե աղջիկը

Մինեսոտայի 19-ամյա բնակչուհի Ջին Հիլիարդին վաղ առավոտյան գտել են ձյան մեջ: Նրան գտել է հարևանը: Աղջկա մարմինն ամբողջությամբ սառչել էր: Տուժածին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց: Այն ինչ տեսան բժիշկներն, ուղղակի դուրս է մարդկային պատկերացումից. աղջկա մարմինն ասես սառույցից լիներ: Նրանք նույնիսկ չգիտեին՝ արդյո՞ք հնարավոր է այդ աստիճանի ցրտահարություն: Չնայած բժիշկների մեծ ջանքերին՝ իրավիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Եթե նույնիսկ աղջկա գիտակցությունը վերականգնվեր, ապա ուղեղը շատ վնասված էր լինելու: Ոտքերի մասին էլ խոսք չկար. անդամահատումը պետք է, որ անխուսափելի լիներ: Սակայն 2 ժամ անց աղջկա մոտ ցնցումներ սկսվեցին, և նա ուշքի եկավ: Ամենաուշագրավն այն է, որ նա ոչինչից չէր բողոքում. նա և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես իրեն շատ լավ էր զգում: Պատկերացրեք բժիշկների զարմանքը, երբ աղջկա վերջույթների սառույցն աստիճանաբար սկսեց հալչել: Աղջիկը 49 օր անցկացրեց հիվանդանոցում, իսկ հետո անվնաս  վերադարձավ տուն:

лица

Բելմեսի դիմապատկերները

20 տարիների ընթացքում Պերեիրաների տանը այս դիմապատկերներն արդեն դարձել են մշտական երևույթ: Բանն այն է, որ դրանք և՛ կանաց դեմքեր են, և՛ տղամարդկանց: Հետաքրքիր է, որ այդ դեմքերի արտահայտությունները միանգամայն տարբեր են: Մասնագետներին տարիներ շարունակ հետաքրքրում է այդ հարցը: Նրանց մի հարց է տանջում. ի՞նչն է այդ դիմապատկերների առաջացման պատճառ դառնում: Որոշ ժամանակ անց մասնագետները տան տակ գտան մարդկային մնացորդներ: Սակայն դիմապատկերները շարունակում էին հայտնվել: Այդպես էլ գիտնականներին չհաջողվեց այդ դիմապատկերների առաջացման պատճառը գտնել:

дождь

Դոնդողանման անձրև

Վաշինգտոնի Օկվիլ քաղաքում 1994 թվականի օգոստոսի 7-ին բնակիչները ականատես եղան մի իսկական մղձավանջի: Երկնքից ոչ թե սովորական անձրև էր թափվում, այլ՝ դոնդողանման նյութ: Այդ տարօրինակ երևույթից հետո գրեթե բոլոր բնակիչները հիվանդացան, ախտանշանները շատ նման էին գրիպի, և այդ հիվանդությունը բավականին երկար ժամանակ տևեց. 7 շաբաթից մինչև 3 ամիս : Բնակիչներից մեկը դոնդողանման այդ նյութից մի կտոր տարավ լաբորատորիա՝ հետազոտության համար: Հետազոտողներն ուղղակի շոկի մեջ էին. այդ «կաթիլի» բաղադրության մեջ էին մտնում մարդու արյան սպիտակ բջիջներ: Մեկ այլ լաբորատորիայում պնդում էին, որ այդ նյութի բաղադրության մեջ են մտնում նաև 2 տեսակի բակտերիաներ: Անհավանականն այն է, որ այդ բակտերիաներից մեկը մտնում է նաև մարդու մարսողական համակարգի բակտերիաների թվի մեջ: Մինչ այսօր շատ հարցեր դեռ պատասխան չունեն:

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship