Աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանի հայրը հայ է
LIFEԻտալացի դիզայներ Ջորջիո Արմանին, ով իր ընկերությունը հիմնադրել է 1975թ., մինչև 2011թ. շարունակում էր մնալ ամենահաջողակ իտալացի դիզայները: Արմանին, ում հայրը հայ-իտալական ծագում ուներ, ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն հետագայում փոխեց իր մտադրությունը՝ համալրելով Իտալիայի զինված ուժերի շարքերը: Իր բժշկական գիտելիքների շնորհիվ նա տեղափոխվեց Վերոնա, սակայն շուտով Արմանին որոշեց փոխել իր մասնագիտությունը. նա աշխատանքի անցավ Միլանի խանութներից մեկում՝ որպես ցուցափեղկերի ձևավորող՝աստիճանաբար իր մեջ բացահայտելով սերը դեպի նորաձևություն: 60-ականների կեսերին Արմանին տեղափոխվեց Nino Cerruti ընկերություն, ինչից հետո նրա պահանջարկը գնալով մեծացավ: Ջորջիո Արմանիի համար ճակատագրական էր Ճարտարապետ Սերժիո Գալեոտիի հետ հանդիպումը, ում օգնությամբ էլ նա 1973թ. Միլանում հիմնադրեց իր նորաձևության տունը:
Եթե ընկերությունը իր՝ նորաձևության հսկա դառնալու առաջին տարվա ընթացքում ստացել էր 14000 դոլլար եկամուտ, ապա այժմ տարեկան վաճառքից ստացվող եկամուտը կազմում է շուրջ 2 մլրդ. դոլլար: Այսօր «Արմանին» ներկայացնում է կանանց և տղամարդկանց հագուստի հավաքածուներ, ժամացույցներ, կոսմետիկա, կոշիկներ, էլեկտրոնիկա, սպասք, հրուշակեղեն:
Բարձրաշխարհիկ նորաձևության բրենդներից մեկի հիմնադիրը՝ Արմանին, հաճախ է կրկնում, որ 1970-ականներին ինքը և իր գործընկեր Գալեոտին գաղափար անգամ չունեին, թե ինչ են իրենք անելու, երբ վաճառեցին իրենց Volkswagen-ը: Այդ վաճառքի արդյունքն այն է, որ 2015թ. դրությամբ Ջորջիո Արմանին համարվում է բարձրաշխարհիկ նորաձևության խորհրդանիշներից մեկը՝ ունենալով շուրջ 8 մլրդ. դոլլար ունեցվածք:
Աղբյուրը՝ life.panorama.am
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



