Թուրքիայում հարսանիքի ժամանակ ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը 50-ի է հասել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ահաբեկչությունը կատարվել է օգոստոսի 20-ին: Մահապարտը գործի էր դրել պայթուցիկ սարքը, երբ մարդկանց մի մեծ խումբ փողոց էր դուրս եկել ՝ տոնակատարությունը այնտեղ շարունակելու: Տասնյակ մարդ վիրավորում էր ստացել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մահմուտ Թողրուլը ՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ճշգրտել էր, որ հանդիսության մասնակիցները քրդեր էին:
Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



